Օմառ Խայամ

***
Չէ՛, մահկանացուն երկնքի հանդեպ վաղուց է պարտվել,
Հերթով կլլում է, խժռում բոլորիս հողը մարդակեր:
Դեռ կա՞ս, ապրու՞մ ես, գուցե դրանով անգամ պարծենու՞մ,
Բայց, մեկ է, շուտով դու էլ կդառնաս մրջյուններին կեր:

Օմառ Խայամ

***
Քեզ ընկերներ մի՛ որոնիր անկյուններում դու օտար,
Քեզ տրված բեռը մի՛ կիսիր դու նրանց հետ հավասար.
Թող որ նրանք փորձեն իրե՛նց բաժին հոգսերը հոգալ,
Մենա՛կ մնա. քո ցավերին ի՛նքդ գտիր դեղ ու ճար:

Գրիգոր Զոհրապ «Լուսանալու դեմ»

Լուսանալու դեմ գիշեր մըն է լուռ ու տխուր.
Մութ մը վճիտ, լեցուն լույսե բիծերով,
Գիշեր հստակ, համեստ իղձի մը պես, ուր
Կը գծագրվի աշխարհ` տարտամ գիծերով։

Շարունակել կարդալ “Գրիգոր Զոհրապ «Լուսանալու դեմ»”

Դանիել Վարուժան «Կակաչներ»

Քո՛ւյր իմ, ցանքին մեջ կակաչներ կան, քաղե՛.
Ահա սիրող սիրտերու պես կարյունին։
Պիտի իրենց բաժակներեն բյուրեղե
Խըմենք ալիքն արևին։

Շարունակել կարդալ “Դանիել Վարուժան «Կակաչներ»”

Ռուբեն Սևակ «Հոգիս»

Հիվանդ տերև մը տեսա կանաչին մեջ դաշտերուն։
Ի՜նչ աղվոր էր գարունը, փափուկ հովեն օրորուն,
Սիրուն խոտերը դաշտին, ծաղիկներն ալ բյուր գույնով,
Կը խնդայի՜ն լռելյայն գաղջ արևին տաք գինով։

Շարունակել կարդալ “Ռուբեն Սևակ «Հոգիս»”

Ներսես Շնորհալի «Նորահրաշ պսակավոր»

Նորահըրաշ պըսակաւոր և զօրագլուխ առաքինեաց,
Վառեցար զինու հոգւոյն արիաբար ընդդէմ մահու,
Վարդան, քաշ նահատակ, որ վանեցեր ըզթըշնամին,
Վարդագոյն արեամբըդ քով պըսակեցեր զեկեղեցի։

Շարունակել կարդալ “Ներսես Շնորհալի «Նորահրաշ պսակավոր»”

Ներսես Շնորհալի «Ճանապարհ բարի Քրիստոս եւ ճշմարտութիւն»

Գրաբար
Ճանապարհ եւ ճշմարտութիւն եւ կեանք, Քրիստո’ս. առաջնորդեա’ հոգւոց մերոց յերկրէ ելանել յերկինս:

Շարունակել կարդալ “Ներսես Շնորհալի «Ճանապարհ բարի Քրիստոս եւ ճշմարտութիւն»”

Ներսես Շնորհալի «Առաւօտ լուսոյ»

Առաւօտ լուսոյ,

Առաւօտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա:

Բըղխումն ի Հօրէ,
Բըղխեա ի հոգւոյս,
Բան քեզ ի հաճոյս:

Շարունակել կարդալ “Ներսես Շնորհալի «Առաւօտ լուսոյ»”